Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Գեներալը՝ Սամվել Ալեքսանյանին՝ արի բացատրեմ

Գեներալը՝ Սամվել Ալեքսանյանին՝ արի բացատրեմ
20.06.2014 | 11:22

Երեկ, երբ ԱԺ մեծամասնությունը մի կերպ ապահովեց քվորում, ու խորհրդարանն անցավ օրենքների քննարկմանը, գեներալները և գործարար պատգամավորները, իրենց գործն ավարտած համարելով, լքեցին դահլիճը։ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի հետ դահլիճից դուրս եկավ նաև Սամվել Ալեքսանյանը, ով մի պահ ոտքը կախ գցած զրուցում էր պատգամավորներից մեկի հետ։ «Արի, Սամվե՛լ, արի»,- ձայնեց Մանվել Գրիգորյանը, բայց գործարար պատգամավորը դեռ «քննարկումների» մեջ էր։ «Ինչը չես հասկացել, արի բացատրեմ»,- արդեն իր աշխատասենյակի դռանը հասնելով, միջանցքում գոռաց գեներալը։ Քիչ անց Ալեքսանյանն արդեն գեներալի «դասասենյակում» էր։
Մինչ այդ նա հասցրեց ասել, որ նեղացել է ինձնից։ «Ինչո՞ւ, վերջերս Ձեր մասին վատ բան չեմ գրել»,- հակադարձեցի։ Գրի՝ պատասխանեց նեղացած։ «Դե, որ այդպես է, ասացեք, խնդրեմ, հիմա ի՞նչ գործ ունեք ԱԺ-ում, այն էլ արտահերթ նիստի օրերին, բա Դուբայում չպիտի՞ լինեիք։ Հետո էլ արդեն Ձեր անունով դասասենյակ կա, չե՞ք մտածում փողոց էլ ունենալու մասին»։ Ոչ մի ծպտուն չհանելով, օլիգարխը նեղացած կեցվածքով մտավ գեներալի աշխատասենյակ։ Փաստորեն, էլի նեղացավ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ